Մարիա Զախարովան խոսել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանությունների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ հայտարարությունը։
Զախարովան ընդգծել է, որ սա բացառապես լրագրողի անձնական կարծիքն է, որը արտահայտվել է «Սոլովյով LIVE»-ի եթերով:
Նա նշել է, որ ամբողջությամբ կարդացել է հայտարարությունն ու հիմնվել է ուղիղ խոսքի, այլ ոչ թե համատեքստից կտրված արտահայտությունների վրա։ Զախարովան նշել է, որ ձևակերպումը ներկայացվել է որպես հարց, այլ ոչ թե հայտարարություն:
Ավելին, արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ որոշ մեկնաբաններ այս հայտարարությունները ներկայացրել են սադրիչ ձևով՝ սխալմամբ մեկնաբանելով դրանք որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: