Նախիջևանում զոհվել են թուրք ուսանողներ
Նախիջևանում գազի արտահոսքի հետևանքով մահացել են թուրք ուսանողներ։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով զոհերը Նախիջևանի պետական համալսարանում սովորող Թուրքիայի քաղաքացիներ էին։
Զոհերը եղել են բժշկական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Բուշրա Աքսուն և անասնաբուժական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ահմեթ Քավաքը։
Դեպքը տեղի է ունեցել Նիզամի փողոցի 61 հասցեում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Մի շարք տելեգրամյան ալիքներ նշում են, որ զոհերի թիվն իրականում մեծ է: