Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովումը 2025 մնացել է Թուրքիայի համար առաջնահերթություն. Հաքան Ֆիդան
Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովումը 2025 թվականին մնացել է Թուրքիայի համար առաջնահերթություն։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, որ Բալկանյան երկրների հետ համագործակցությունը նույնպես Թուրքիայի օրակարգի առաջնահերթություններից է.
«Ոչ մի երկիր այլևս իր արտաքին քաղաքականությունը չի վարում նախապես որոշված ձևանմուշների հիման վրա։ Մենք պետք է իմաստուն կերպով դաշինքներ կառուցենք և գնահատենք դրանց օգուտները։ Մենք պետք է գտնենք ճգնաժամը հաղթահարելու արդյունավետ միջոց»,-նշել է նա:
Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովումը կլինի Թուրքիայի գերակա խնդիրը։