Վիգեն Էուլջեքջյանը Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է
Բաքվի գերությունից նախօրեին Հայաստան վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանն այս պահին Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է։
Մինչ այնտեղ տեղափոխվելը, նա «Մուրացան» զինվորական հոսպիտալում էր։
Վիգեն Էուլջեքջյանը կինը՝ Լինդան, Լիբանանից առավոտյան ժամանել է Հայաստան։ Նա գնացել էր «Մուրացան» զինվորական հոսպիտալ ամուսնուն տեսելու, սակայն այնտեղ հայտնել էին, որ տեղափոխվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով օդանավակայանում դիմավորել է Լինդային, լրագրողներին ասաց, որ իրենց հայտնեցին՝ 10 րոպե առաջ Վիգեն Էուլջեքջյանին հոսպիտալից տեղափոխել են Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ ընթացակարգային գործողությունների։
«Հոսպիտալի տնօրենն ասաց, որ Վիգենը ստուգվել է, ամբողջությամբ առողջ է, ստացիոնար բուժման կարիք չունի»,- ասաց Հ.Սարգսյանը։