«Այս պահին ամենակարևորը նրան տեսնելն է». գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը ժամանեց Հայաստան
Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, արդեն Հայաստանում է։ «Զվարթոց» օդանավակայանում նրան դիմավորելու էին գնացել նաև ՔՊ-ականներ՝ Նաիրի և Հայկ Սարգսյանները։
Լինդան շատ հուզված էր և լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին իր համար ամենակարևորը Վիգենին տեսնելն է։
«Մնացյալ ծրագրերի մասին անպայման կտեղեկացնեմ, չափազանց ուրախ եմ և չեմ հավատում, որ սա իրականություն է»,-լրագրողներին ասաց Լինդա Էուլջեքջյանը։
Նա հաստատեց, որ տղայի պսակադրությունն են ծրագրում. «Երբ Վիգենը Լիբանանում կլինի, պսակադրությունը տեղի կունենա»,-ասաց նա։