Իրանն ու Իսրայելը պայմանավորվել են չհարձակվել միմյանց վրա. The Washington Post
Իրանն ու Իսրայելը համաձայնության եկան միմյանց չհարվածելու մասին 2025 թվականի դեկտեմբերի վերջին։
The Washington Post (WP)-ը, հղում անելով աղբյուրներին, այս մասին հայտնել է։
«Դեկտեմբերի վերջին՝ Իրանում բողոքի ցույցերից մի քանի օր առաջ, Իսրայելի իշխանությունները Ռուսաստանի միջոցով Իրանի ղեկավարներին տեղեկացրել են, որ չեն հարվածի Իրանին, եթե Իսրայելը նախ չհարձակվի։ Տարածաշրջանի դիվանագետների և պաշտոնյաների տվյալներով՝ Իրանը ռուսական աղբյուրներով պատասխանել է, որ ձեռնպահ կմնա կանխարգելիչ հարվածից», - հաղորդում է WP-ն։
Թերթի աղբյուրների համաձայն՝ սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը պատրաստվում էր լայնածավալ ռազմական արշավի Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ։
Երկու աղբյուրներ հավելել են, որ Իրանը դրականորեն է արձագանքել Իսրայելի առաջարկին։ Սակայն Թեհրանը դեռևս զգուշավոր էր, քանի որ Իսրայելի հավաստիացումները բաց էին թողնում այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ն հետագայում կհարվածի Իրանին՝ իսրայելական զինվորականների հետ համակարգված։