Դավիթ Տոնոյանը ադրբեջանական սպառնալիքների մասին տեղեկացրել է Անջեյ Կասպրշիկին
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին զգուշացրել է Ադբրեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին:
«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին. այս կապակցությ ամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Անջեյ Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի…»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: