Կարեն Խաչանովը Սամվել Կարապետյանի առողջական վիճակի մասին հրապարակում է արել
Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը սոցիալական ցանցերում արած հրապարակումով անդրադարձել է գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի առողջական վիճակին։
Կարեն Խաչանովը Instagram-ի իր էջում կիսվել է հրապարակմամբ՝ վկայակոչելով պաշտպանական կողմի հայտարարությունները, որտեղ հայտնել են Կարապետյանի մոտ ախտորոշված թոքաբորբի և նրան կալանքի տակ պահելու պայմանների հետևանքների մասին: