«Հեսա պապային տեսնելու եմ»․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը չկարողացավ զսպել հուզմունքը
Հեսա պապային տեսնելու եմ։ 24News-ի հետ զրույցում բարձրաձայն լաց լինելով՝ հազիվ կարողացավ արտաբերել Բաքվում գերեվարված և 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի աղջիկը՝ Վերա Խաչատրյանը։
Հավելենք, որ Վագիֆ Խաչատրյանը, որը շտապ վիրահատության էր մեկնում Երևան, առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին՝ իր դստեր և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների աչքի առաջ։ Նրան մեղադրել են 1991 թվականին տեղի ունեցած ենթադրյալ «կոտորածին» մասնակցելու մեջ, տարել Բաքու և ենթարկել դաժան դատական ֆարսի։
Նրան Բաքվի դատարանը դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։