Ադրբեջանը Նախիջևանում արդեն վերանորոգում է Զանգեզուրի միջանցքի մաս կազմող երկաթուղային գծի կայարանները
Նախիջևանի երկաթուղային գծի երկայնքով նախատեսվում է վերակառուցել տասը կայարան։
Այս մասին հայտնել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն։ Տեղեկատվության համաձայն՝ 194.1 կիլոմետրանոց երկաթուղու երկայնքով նախատեսվում է կառուցել նաև 814 ինժեներական կառույց, այդ թվում՝ 29 կամուրջ, 4 թունել։
Այս երկաթուղային գիծը կմիանա Զանգեզուրի միջանցքին՝ ապահովելով ինչպես ուղիղ ցամաքային կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, այնպես էլ մուտք դեպի թուրքական և եվրոպական շուկաներ՝ որպես Միջին միջանցքի և Հյուսիս-Հարավ երթուղու կարևոր հատված։