Տարածաշրջանի երեք երկրներ փորձում են համոզել ԱՄՆ-ին չհարվածել Իրանին
Սաուդյան Արաբիան, Օմանը և Կատարը փորձում են ազդել Միացյալ Նահանգների վրա՝ կանխելու Իրանի վրա հարվածը՝ երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին:
Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչները պնդում են, որ Իրանի կառավարությունը տապալելու փորձերը կհանգեցնեն խռովությունների նավթի շուկաներում, ինչը կվնասի ամերիկյան տնտեսությանը։ Մասնավորապես, նրանք վախենում են, որ Իրանի վրա հարվածները կարող են խաթարել տանկերների երթևեկությունը Հորմուզի նեղուցով, որով անցնում է աշխարհի նավթի մեկ հինգերորդ մասը։
WSJ-ի սաուդյան պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Էր-Ռիադը վստահեցրել է Թեհրանին, որ չի միջամտի հնարավոր հակամարտությանը և թույլ չի տա Վաշինգտոնին օգտագործել իր օդային տարածքը հարվածների համար։ Թերթը նշում է, որ Սաուդյան Արաբիան հատկապես զգայուն է աճող անկայունության նկատմամբ:
Իշխանությունները խնդրել են տեղական լրատվամիջոցներին սահմանափակել բողոքի ցույցերի լուսաբանումը՝ Իրանի կողմից հակահարվածից խուսափելու համար։