Հայկական կողմն ունի 26 անհետ կորած
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ հայկական կողմը 20 զոհ եւ 72 վիրավոր ունի:
Եւս 26 զինծառայողներ համարվում են անհայտ կորած:
Նա նշել է, որ հայկական կողմը կորցրել է նաեւ 7 տանկ:
«Ադրբեջանի առաջխաղաղցումը չի գերազանցել 300 մետրը: Այս պահին մենք ունեն 5 կորցրած դիրք հարավային ուղղությամբ եւ 3-ը՝ հյուսիսային»,-ասել է նա:
Սենոր Հասրաթյանի հայտնած տվյալներով, որ Ադրբեջանը կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետեւակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա:
Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ: