Դա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում
Քաղաքականություն

Հացադուլ, օր 5-րդ. Շանտաժի իշխանությունն ու Հայ Առաքելական եկեղեցին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Վերջին մի քանի օրվա ընթացքում տարբեր քահանաներ հայտարարում են Նիկոլ Կճոյանի հակաեկեղեցական տիրադավությանը սատարելու մասին, և որքան միացող տիրադավների թիվը շատ փոքր է, այնուամենայնիվ, եղկելի է հետևել սեփական անձի դեմ գնացող քահանաներին։ Այդ քահանաների շարքերում կան որոշները, որոնք ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, մինչև «ղազագիր» գրելը վերջին հայհոյանքներն են շռայլել ռեժիմի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների հասցեին։

Մամուլում նաև տեղեկություններ էին շրջանառվում, որ վերջին օրերին 3-րդ ռեյխի գեստապոյի վերածված ԱԱԾ-ն ու ոստիկանությունը տարատեսակ այցեր են կատարում տիրադավների թեմերի քահանաներին և շանտաժի միջոցով վերջիններիս ստիպում «ղազագրեր» գրել։ Վստահ եմ, որ անգամ ամենաշարքային նիկոլականի ուղեղին է հասու, որ այս էժանագին դիմակահանդեսն արվում է բացառապես շանտաժի (սպառնալիքի) միջոցով։ Իսկ ռեժիմի ավելի բարձր էշելոնի ներկայացուցիչներն իրենց օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում այդ շանտաժը, քանի որ իրենցից յուրաքանչյուրի վրա ռեժիմի գեստապոն տրցակներով կոմպրոմատ ունի և պարբերաբար բանեցնում է նրանց դեմ։

Ընդհանրապես, ռեժիմի պարագլխի ողջ գիտակցական կյանքն անցել է հենց շանտաժով գործերն առաջ գցելով։ Երբ թերթի խմբագիր է եղել, բոլորս կարդացել ենք և գիտենք բազմաթիվ հայտնի պատմություններ, թե ինչպես է գումար վաստակել շանտաժով։ Երբ նոր էր դարձել վարչապետ, նույն ճանապարհն էր ընտրել, իսկ արդեն այսօր ռեժիմի պարագլուխը կատարելության է հասցրել շանտաժի ինստիտուտը։ Շանտաժը դարձել է ռեժիմի բնորոշիչ գծերից մեկը, համակարգային ամենաարդյունավետ և միևնույն ժամանակ ամենահանցավոր գործիքը։

Ռեժիմի գեստապոն շանտաժով դատավորներին հանցագործություն է անել տալիս, կճոյաններին՝ տիրադավություն, նախարար-պատգամավորներին ստիպում է մնալ ու հանցակից դառնալ տեղի ունեցողին և այդպես շարունակ։

Բայց, եթե դատավորների, դատախազների և պետական ապարատի այլ օղակների պարագայում ռեժիմի գեստապոյի շանտաժն արդյունավետ ձևով աշխատում է, Հայ առաքելական եկեղեցու պարագայում այն ուղղակի տապալված կարելի է համարել։ Եկեղեցին միակ կառույցն է, որ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ դիմադրում և ուղղակի ջախջախում է շանտաժի գործիքակազմին։

Ռեժիմի շանտաժն աշխատում է միայն եկեղեցական կանոնները դավաճանածների պարագայում, իսկ այդպիսիք, որքան շուտ մաքրվեն եկեղեցուց, այդքան լավ բոլոր հավատավորներիս համար։ Հիմա մենք բոլորս վերոգրյալ փաստին ենք ականատես լինում, և ես անգամ մի տոկոս կասկած չունեմ, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Եկեղեցին վերջնարդյունքում ջախջախելու է գեստապոյի գործիքակազմն ու դրա արդյունքը լինելու է կճոյանազերծ եկեղեցին իր հավերժական առաքելությամբ։

Աստված պահապան Ամենայն Հայոց Հայրապետին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։

Հ.Գ. Հացադուլիս 5-րդ օրն է և իմ նախնական պահանջն է՝ ապօրինի կալանքից անհապաղ ինձ ազատ արձակել։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
Կալանքի 61-րդ օր