Տարբեր տվյալներով Իրանում կա 2000-ից մինչև 12 000 զոհ
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի։ Այնուամենայնիվ, իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները նշում են ավելի մեծ թվով զոհերի մասին:
Iran International-ի տվյալներով՝ բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է առնվազն 12000-ի։ Հրատարակությունը շեշտում է, որ այդ իրադարձությունները դարձել են Իրանի ժամանակակից պատմության ամենամահաբեր դրվագը։