Աննա Մկրտչյանի հորից դատախազությունը 35 միլիոն դրամ է պահանջում
ՀՀ Գլխավոր դատախազությունը հերթական քաղաքացիական հայցն է ներկայացրել նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ, ով ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։
Արա Մկրտչյանը եղել է Քասախ համայնքի ղեկավար, դեռ 2021 թվականին նրա նկատմամբ քրեական հետապդնում սկսվեց։
Դատախազությունը պատգամավորի հորից պահանջում է մոտ 35 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։
Հայցը երկու շաբաթ առաջ է մուտք արվել դատարան, մակագրվել է հայտնի դատավոր Կարապետ Բադալյանին: