Իլհամ Ալիևն այցելել է Օկուպացված Արցախի Մարտակերտի շրջան
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ մեկնել է օկուպացված Արցախ:
Այս մասին գրում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը:
Ալիևն այցելել է օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Չափար գյուղ: Նա գյուղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին: Նշվում է, որ այցի շրջանակներում Ալիևը կայցելի օկուպացված Արցախի մի շարք բնակավայրեր ևս: