Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ շարունակվում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Նախարարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու և ժամկետները չխախտելու անհրաժեշտությունը: