2025-ին բանակում կանոնադրային հարաբերությունների խախտման ու դրա հետևանքով սպանությունների դեպքեր չեն արձանագրվել. Նախարար
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ բանակում կանոնադրային հարաբերությունների խախտմանն ու դրա հետևանքով սպանությունների դեպքերին։
«Պիտի արձանագրեմ, որ 2025 թվականին այդպիսի դեպքեր չեն արձանագրվել։ Իրականում հենց այդպես էլ պետք է լինի, բայց մեզ համար ուրախալի է այն առումով, որ վիճակագրությունն այնպիսին է, որ նախկինում մենք ունեցել ենք այդպիսի բազում դեպքեր։ Չեմ ուսումնասիրել Երրորդ Հանրապետության ամբողջ շրջանը, բայց կարող եմ ասել, որ, թերևս, նման տարիներ, գուցե, չեն արձանագրվել նախկինում։ Սա շատ ուրախալի փաստ եմ համարում»։