Թրամփը 25 տոկոս մաքսատուրք է սահմանել Իրանի հետ առեւտուր անող երկրների նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այն երկրների նկատմամբ, որոնք «բիզնես ունեն Իրանի հետ», մաքսատուրքերը կիրառվում են անհապաղ։
BBC-ին հայտնում է, որ Իրանի խոշորագույն առևտրային գործընկերը Չինաստանն է, որին հաջորդում են Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան և Հնդկաստանը։
«Ցանկացած երկիր, որը բիզնես ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25 տոկոսանոց մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ իր վարած ցանկացած բիզնեսի համար»,- գրել է Թրամփն Truth Social սոցիալական ցանցում։
Շեշտելով, որ «հրամանագիրը վերջնական և սպառիչ է»` նա չի նշել, թե որ երկրների նկատմամբ կկիրառվեն նոր մաքսատուրքերը։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քերոլայն Լիվիթը երկուշաբթի հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները, այդ թվում՝ օդային հարվածները, «շարունակում են մնալ հնարավոր տարբերակների շարքում»։