Խարկովում թեժ մարտեր են. կան զոհեր և վիրավորներ
Խարկովի մարզում Ռուսաստանի զինված ուժերի կողմից գիշերը տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդ։
Այս մասին իր Telegram էջում հայտնել է Ուկրաինայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
«Խարկովի արվարձանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Վեց մարդ նաև տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել», - գրել է Սինեգուբովը։
Նշենք, որ վերջին օրերին Խարկով մարտերը թեժացել են: Ռուսական բանակը մի շարք ուղղություններով ծանր գրոհներ է սկսել: