Ադրբեջանի բանակում անցկացվել են մարտավարական վարժանքներ
Ադրբեջանի բանակի 2026 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ N զորամասում անցկացվել են մարտավարական վարժանքներ։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ դաշտում տեղակայված հրամանատարական կետում պարզաբանվել են քարտեզի վրա առաջադրանքներ կատարելու ստորաբաժանումների գործողությունները, ինչպես նաև լսվել են հրամանատարների զեկույցները կայացված որոշումների վերաբերյալ։
Վարժությունները կենտրոնացած էին հրամանատարական կազմի օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունների, շտաբային փոխգործակցության և ստորաբաժանումների մարտական պատրաստվածության հետագա կատարելագործման, ինչպես նաև անձնակազմի դաշտային և գործնական հմտությունների զարգացման վրա։