Սպիտակ տունը չի բացառել, որ ԱՄՆ-ն Իրանին կարող է ավիահարվածներ հասցնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի երկմտի օգտագործել ամերիկյան զինված ուժերի հզորությունը Իրանի դեմ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Նախագահ Թրամփը միշտ ասել է, որ դիվանագիտությունը առաջին տարբերակն է։ Դա միշտ եղել է և միշտ կլինի, բայց նա չի երկմտի օգտագործել մահացու ուժ և ամերիկյան զինված ուժերի հզորությունը, եթե անհրաժեշտ համարի», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Թրամփը բաց է Իրանի դեմ ցանկացած գործողությունների համար, այդ թվում՝ ավիահարվածների։ Այնուամենայնիվ, դիվանագիտությունը մնում է ԱՄՆ նախագահի նախընտրելի տարբերակը, պարզաբանել է Լևիթը։
Նա նշել է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Իրանի ամենաուժեղ ակտիվը նրա միջուկային ծրագիրն էր, բայց ամերիկյան զինված ուժերը ոչնչացրին այն։