Դավիթ Համբարձումյանի հայր․ «Եթե արդարություն կա, տղաս պիտի դուրս գա բանտից, շինծու է մեղադրանքը» (տեսանյութ)
Դավիթ Համբարձումյանն ապօրինի, շինծու մեղադրանքով գտնվում է անազատության մեջ։ Հիմա տեսնենք՝ արդարություն պետք է լինի, որ իրեն բաց թողնեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի համայնքապետ, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանի հայրը՝ Մհեր Համբարձումյանը։
Դիտարկմանը, թե Դավիթ Համբարձումյանի կալանավորվելուց հետո իրենց տուն եկած սրբազանը՝ Գևորգ սրբազանն անցել է Փաշինյանի կողմը, Մհեր Համբարձումյանը պատասխանեց, որ եկեղեցին Աստծո տունն է։
«Եթե Գևորգ սրբազանը կամ որևէ մեկը Աստծո նկատմամբ սխալ բաներ արեց, իր պատասխանը ստանալու է, իրենք բոլորը պատասխանը ստանալու են»։