ԱՄՆ-ն Դանիային մեղադրել է Գրենլանդիան օկուպացնելու մեջ
ԱՄՆ-ի Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանորդ, Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին պնդել է, որ Դանիան վերաօկուպացրել է Գրենլանդիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ անտեսելով միջազգային համաձայնագրերը։
Նա պնդել է, որ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն է ապահովել Գրենլանդիայի ինքնիշխանության պաշտպանությունը, մինչդեռ Լենդրին պնդում է, որ Դանիան չի կարողացել դա անել։ Նա նշել է, որ մարտական գործողությունների ավարտից հետո Կոպենհագենը վերականգնել է կղզու վերահսկողությունը՝ շրջանցելով ՄԱԿ-ի արձանագրությունները։
Հայտարարությունը հնչել է արևմտյան լրատվամիջոցների այն հաղորդագրությունների ֆոնին, որ Մեծ Բրիտանիան և ԵՄ մի քանի երկրներ քննարկում են Գրենլանդիայում ռազմական զորքեր տեղակայելու հնարավորությունը՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում կղզու պաշտպանությունը ամրապնդելու և ԱՄՆ-ի կողմից հնարավոր անեքսիան կանխելու համար։