Ալիևը նշել է, որ այս տարի օկուպացված Արցախում կկառուցեն երկու ջրամբար
Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է ևս երկու խոշոր ջրամբարների՝ Խաքարիչայի և Բարգուշադչայի կառուցումը:
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասսել է Բաքվում և Աբշերոնի թերակղզում 2026-2035 թվականների համար ջրամատակարարման, անձրևաջրերի և կեղտաջրերի համակարգերի բարելավման պետական ծրագրի վերաբերյալ նիստի ժամանակ։
Նա նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Գործնական աշխատանքները, հավանաբար, կսկսվեն այս տարի», - ընդգծել է Ալիևը: