Ալիևը Ադրբեջանի սպաների ծառայության ժամկետը կրճատել է 6 ամսով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։
Պետության ղեկավարի պաշտոնական կայքի համաձայն՝ փոփոխությունները պահեստազորից զորակոչված կամ կամավոր կերպով ակտիվ ծառայության անցնող սպաների համար խաղաղ ժամանակ ակտիվ զինվորական ծառայության ժամկետը 1 տարի 6 ամսից կրճատում են մինչև 1 տարի։
Փոփոխությունները նաև ընդլայնում են բարձրագույն կրթություն ունեցող զորակոչիկների հնարավորությունները. զինծառայողները, որոնք հաջողությամբ ավարտել են սպայական պատրաստության դասընթացները իրենց ակտիվ ծառայության ընթացքում, կկարողանան կամավոր կերպով անցնել ակտիվ ծառայության որպես սպաներ։