ԵՄ-ն Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով
Եվրոպական Միությունը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ՝ հակակառավարական բողոքի ցույցերի ճնշման ժամանակ հարյուրավոր մարդկանց մահվան պատճառով:
Այս մասին Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նա նշել է, որ Իրանի դեմ արդեն պատժամիջոցներ են կիրառվել մարդու իրավունքների խախտումների, միջուկային զենքի տարածման և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցելու համար։
«Ես պատրաստ եմ առաջարկել լրացուցիչ պատժամիջոցներ՝ ի պատասխան ռեժիմի կողմից բողոքի ցույցերի դաժան ճնշման», - ընդգծել է Կալասը։