Դա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում
Քաղաքականություն

Սամվել Բաբայան, պատմեմ Ձեզ, թե ինչպես են ընկնում՝ պատմեմ Ձեր մասին․ Արիանա Հովսեփյան

Ընկածին հալածում են ընկածները։ Ֆիզիկապես ընկածին հալածում են նրանք, ովքեր հոգով և որպես մարդ են ընկած։

Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի մասին է։

Եվ կարիք չկա բացատրելու, թե ինչը ում մասին է։ 

Ռուբեն Վարդանյանը մարդ է, ով կարող էր այսօր լինել քարտեզի՝ իր սրտի ուզած տեղում, իր ուզած կեցավայրում, իր սիրելի ընտանիքի ու ընկերների շրջանում, ապրեր մեզանից ցանկացածի երազած ամենաբարեկեցիկ կյանքով։

Նա այսօր, սակայն, Բաքվի՝ թշնամի երկրի մայրաքաղաքի բանտում է։
Արցախ գնալու, Արցախը պաշտպանել փորձելու հետևանքով։ 

Սամվել Բաբայանը մարդ է, ով ծնվել, ապրել է Արցախում, ինչ-որ հին ու բարի ժամանակներում մասնակցել Արցախյան պատերազմին, ինչ-ինչ հաջողություններ ունեցել մարտի դաշտում։ Իսկ հետո՞։

Հետո նրա մասին ոչ մի դրական ինֆորմացիա:

Հետո 44-օրյա պատերազմ։

Հետո Արցախի ամբողջական հայաթափում և․․․ Սամվել Բաբայանը՝ իր և իր «աղանդակիցների» կարծիքով ադրբեջանցիների ահուսարսափը, հայտնվում է Հայաստանում։

Ոչ թե, ասենք, Ռուբեն Վարդանյանի խցին կից խցում։ 

Տարօրինակ չէ՞։

Այս երկու անձանց վերջերս անդրադարձել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 

Սուրբ Ստեփանոսի տոնին արված գրառման մեջ Միքայել Մինասյանը Վարդանյանին ներկայացնում է որպես մեր ժամանակի նախավկա։

Մինասյանը նրան արժանին է մատուցում որպես բարերար՝ ներկայացնելով որպես «հայերի ամենամեծ բարերար»։

Գրում է․ «Նա ուներ բառացիորեն երկրային ամեն արժեք՝ փող, ազդեցություն, փառք, բայց որոնում էր երկու բան՝ պատմություն ու սեր: Փորձում էր փոխել հայերի պատմությունը, իր տեղը գտնել այդ պատմության մեջ և փնտրում էր հայերի սերը»։

Այս մտքին կանդրադառնամ ավելի ուշ։ 

Նույն գրառման մեջ խոսում է նաև Սամվել Բաբայանի մասին, ասում, թե ադրբեջանցիների նկարահանած ֆիլմում «ադրբեջանահաճո հարցազրույց է տվել Արցախի զորքերի առաջին հրամանատար, տխրահռչակ Սամվել Բաբայանը, ով 1994 թվականի զինադադարից հետո իր կյանքով և էությամբ միայն վնաս է տվել Արցախին՝ թալանելով, բռնաբարելով և վարկաբեկելով արցախցուն»։

Բայց սա չէր Բաբայանի մասին ամենավատ նկարագրությունը, այլ այն, որ  Արցախը կործանելուց հետո, Բաբայանը «կարողացավ հայ-ադրբեջանական հատուկ ծառայությունների համատեղ օպերացիայի արդյունքում անխոչընդոտ գալ Հայաստան»։

Ֆիքսենք՝  Մինասյանն ուղղակի մեղադրանք էր ներկայացրել Բաբայանին այն բանի համար, որ երկու թշնամի երկրների հատուկ ծառայությունները համատեղ աշխատել են, որպեսզի նույն Բաբայանը կարողանա գալ Հայաստան, նույն Ռուբեն Վարդանյանն ու մյուսները՝ ոչ։ 

Մինասյանի գրառմանն արձագանքել է Իժո մականունով հայտնի ռազմական գործիչը։ Մինչ նրա գրառմանն արձագանքելը, հիշեցնեմ այն, ինչ բոլորն են հիշում 44-օրյա պատերազմի ժամանակից։ Նա էր, որ, օդում կախված լուրերով, բունկերում ուղեկցում էր «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանին։ 

Բայց դա չէր ամենակարևորը․ 2020-ի նոյեմբերի 5-ին, Սամվել Բաբայանը Շոշ գյուղի դպրոցում ինչ-որ օպերացիա էր ներկայացնում ու ասում․ «Վաղվա մեր  գործողությունից կախված ա ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը»։

Ինչ եղավ Ղարաբաղի ճակատագիրը Սամվել Բաբայանի ղեկավարած օպերացիայից հետո, տեսանք բոլորս։ 

Շուշին, Հադրութը, անվտանգության զոնայի շրջանները «բարեհաջող» հանձնելուց հետո, Սամվել Բաբայանն արդեն 2021-ին, Երևանում մասնակցում էր ընտրություններին։ Հետո, Ազգային ժողով, պարզ է, չանցավ, բայց փոխարենը գնաց ու ժպիտը դեմքին շնորհավորեց Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ։

Այն Փաշինյանին, որը ոչ միայն ստորագրությամբ հայրենիք զիջեց, այլև համաձայնեց հայաստանյան զորքը դուրս բերել Արցախից՝ ամբողջական Արցախի հանձնման ականը դնելով Բաբայանի ծննդավայր Ստեփանակերտի տակ։ 

Փաշինյանն, իր հերթին, ափսոսում էր, որ  Բաբայանի կուսակցությունը չի մտել Ազգային ժողով...

Բաբայանն այդ օրը ընկավ որպես ռազմական գործիչ, որպես արցախցի, որպես մարդ։ 

Ֆիքսենք՝ Բաբայանն ընկած է 2021-ին Փաշինյանի հետ ձեռքսեղմելու պահից։ 

Գանք ընկած Բաբայանի գրառմանը․ նախ նա ընթերցողի համար երկու հնչեղ անուն է դնում գրառման վերնագրում՝ «Ամենաանկեղծը Միքայել Մինասյանի գրառումն էր, որով նա գերճիշտ «ախտորոշեց» Ռուբեն Վարդանյանի կյանքն ու գործը»։

Իբրև թե հղում անելով Մինասյանին, ով գրել էր, թե Վարդանյանը փորձում էր փոխել հայերի պատմությունը, իր տեղը գտնել այդ պատմության մեջ և փնտրում էր հայերի սերը, Բաբայանը նենգափոխում է նրա միտքը՝ իր կողմից ավելացնելով (բայց Մինասյանին վերագրած)․ «Վարդանյանի շարժիչ ուժը երբեք պետությունը չի եղել՝ ո’չ անվտանգությունը, ո’չ ինստիտուցիոնալ պատասխանատվությունը, ո’չ ազգային ռազմավարությունը։ Նրան առաջնորդել է պատմության մեջ մնալու մոլուցքն ու ժողովրդի սիրո փնտրտուքը»։

Պետությունը, անվտանգությունը չի՞ եղել Վարդանյանի շարժիչ ուժը։ Իսկ ինչո՞ւ էր նա արցախցիների համար ապաստարաններ կառուցում։ Իր միջոցներով, պարոն Բաբայան, առանց շահույթի, այն ժամանակամիջոցում, երբ Դուք Ձեր հայրենիքը հանձնած Փաշինյանի առաջ իջնում էիք։

Բլոկադայի ընթացում էլ թշնամուն «ձեռքի հետ» հասկացնում էիք, որ բլոկադան լիակատար չէ, ինչ-որ ճանապարհներ կան, որոնցով արցախցիները մի քիչ օդ ունեին շնչելու։ Հասկացնում էիք, որ դա՞ էլ փակեն։ 

Ոչինչ չի մոռացվել, պարոն Բաբայան։ 

Ինչ վերաբերում է պատմությունը փոխելուն։

Իսկ ո՞վ է, ընդհանրապես աշխարհում, որ պիտանի քաղաքացի է իր երկրին, բայց չի փորձում իր պետության ընթացքը դեպի լավը փոխել՝ քաղաքի փողոցը մաքրողից մինչև ազգային բարերար։ Ո՞վ չի փորձում հիշվել լավ գործով ու թեկուզ պատմության մեջ մնալ։ Եթե չի փորձում, ուրեմն ընկած է։

Հիշեցնե՞մ Ձեզ, թե ինչպես են ընկնում։ Կարդացե՛ք վերևում Ձեր մասին։

Հետո պետականության լինել-չլինելուց է խոսում, Վարդանյանի՝ սեր փնտրելն իբրև ռոմանտիզմ ներկայացնում։ Այո, առաջնորդին նաև սեր է պետք։ Վկա ատելությունն այսօրվա վարչապետի նկատմամբ։ Նրա հետևից ո՞վ կգնա կռիվ։ Նրա հետևից նույնիսկ եկեղեցի չեն գնում։ 

Բաբայանը գրում է, թե Վարդանյանի մոտ միայն բիզնես անելն է լավ ստացվում՝ ծաղրական երանգ տալով, թե դրամահավաքը Վարդանյանը ներկայացրել է իբրև բիզնես։ 

Մենք խիստ կասկածներ ունենք, թե ով է ավելի լավ զբաղվում առուծախով․․․ որովհետև լավ առնող-ծախողները թշնամու հետ էլ լեզու են գտնում ու փրկում սեփական մորթին։ Ու կապ չունի՝ հայրենիքի՞ գնով, թե փողի։

Կարևորը սեփական մորթին Է։ 

Բերելով Վարդանյանին նախավկա ներկայացնելու՝ Մինասյանի միտքը, Բաբայանն առիթից օգտվում ու արդարացնում է Փաշինյանի՝ իրեն Հիսուսի հետ համեմատելու երևույթը։

Իրականում Բաբայանը փորձում է Փաշինյանին բարձրացնել Վարդանյանի կշռին։ Չենք էլ անդրադառնում այս անհավասար քաշ, դեր ու նշանակություն ունեցող անձանց։ Դրանք Բաբայանը կօգտագործի Փաշինյանի հետ հաջորդ ձեռքսեղմման ժամանակ․․․

Հիմա ամենակարևորի մասին։ 

Ամենավերջում Բաբայանը փաստեր է ակնկալում իր թալանի, բռնաբարությունների, արցախցներին վարկաբեկելու մասին։ Փաստերը հենց արցախցներն են ու նրանց վախը Ձեզանից։ 

Բայց դա էականը չէ։ Կարևորն այն է, որ դուք Մինասյանի գրառման բոլոր էլեմենտներին անդրադարձել եք, բացառությամբ այն կարևորագույն մտքի, որ հատուկ ծառայությունների հայ և ադրբեջանցի աշխատակիցների գործակցության արդյունքում եք դուք կարողացել լքել Արցախը։ 

Դրան պատասխան չունեիք և  չէիք էլ կարող ունենալ․․․

Արիանա Հովսեփյան