Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվում է 12 զինծառայող
Այս պահին Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվում է 12 վիրավոր զինծառայող, մեկ զինծառայողի՝ Հայկ Թորոսյանի, վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին լրագրողներին հայտնել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Ա. Ասատուրյանը նշեց, որ ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Թորոսյանը ստացել է հրազենային գանգուղեղային վնասվածք, այս պահին միացված է արհեստական շնչառական ապարատին, իսկ 11 վիրավոր զինծառայողների առողջական վիճակը կամ ծանր, կամ միջին ծանրության:
«Երկու զինվոր գտնվում են վնասվածքաբանության բաժանմունքում, նրանց վիճակը միջին ծանրության է: Նրանք ունեն վերջույթների բեկորային վնասվածք, վերակենդանացման բաժանմունքում գտնվում է երեք զինվոր»,- ասաց հոսպիտալի ղեկավարը: