Իրանում ցույցերը շարունակվում են. ըստ Reuters-ի կա 500 զոհ և 10 000 ձերբակալված
Իրանում տեղի են ունեցել նաև կառավարությանը աջակցելու ցույցեր:
Ռոյթերսի հաղորդմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանները գնահատում են, որ Իրանում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում մինչ օրս զոհվել է ավելի քան 500 մարդ, ևս 10,000-ը ձերբակալվել են։
HRANA իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իրանում երկու շաբաթ շարունակվող անկարգությունները խլել են ավելի քան 500 մարդու կյանք։
Նրանցից 490-ը ցուցարարներ էին, իսկ 48-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Իրանի կառավարությունը պաշտոնական վիճակագրություն չի տրամադրել, ուստի լրագրողները չեն կարողացել անկախ կերպով ստուգել այս թվերը։