Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Ալիևի «ամանորյա նվերն» ադրբեջանցիներին․ սահմանները փակ կմնան

«Գեղարդ» վերլուծականի հոդվածը․

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ստորագրած հրամանագրի համաձայն՝ երկրում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն ու դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։ Սա ենթադրում է ուղևորափոխադրումների արգելք հարևան բոլոր երկրների հետ Ադրբեջանի ցամաքային սահմանների անցման կետերով՝ թույլատրելով միայն օտարերկրացիների ելքը երկրից և Ադրբեջանի քաղաքացիների մուտքը երկիր։

Տեղաշարժման միակ տարբերակը շարունակում է մնալ օդային հաղորդակցությունը։ Սա խնդրահարույց է հատկապես Ադրբեջանի սահմանամերձ շրջանների այն բնակիչների համար, ովքեր Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի սահմանակից հատվածներում հարազատներ ունեն։ Այս դեպքում նրանք հարկադրված են թանկ վճարել՝ ուղևորվել մայրաքաղաք կամ մոտակա օդանավակայան (Գյանջա, Նախիջևան), այնտեղից՝ մյուս երկիր, ապա՝ անհրաժեշտ բնակավայր։ Եվ սա այն դեպքում, երբ բնակության վայրերի միջև հեռավորությունը ընդամենը մի քանի հարյուր մետր կարող է լինել։

Բացի այդ՝ ցամաքային սահմանների փակումն առաջացրել է սոցիալ-տնտեսական այլ դժվարություններ ևս։ Տուժել են հատկապես սահմանի մյուս կողմից գնումներ կատարող, առևտրային գործունեություն ծավալող ձեռնարկատերերը, ինչպես նաև՝ հաղորդակցության շնորհիվ տնտեսական գործունեություն իրականացնողները։

Ադրբեջանը, փակելով հարևան երկրների հետ ցամաքային սահմանները, նշված հատուկ կարանտինային ռեժիմն առաջին անգամ հայտարարել էր 2020 թվականի մարտին՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածման ժամանակ։ Գործող սահմանափակումները երկարաձգվել են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։ Նախորդ որոշումը կայացվել է 2025 թվականի սեպտեմբերին, և ժամկետ է սահմանվել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Սակայն, նոր որոշումն անակնկալի է բերել ադրբեջանցիներին և, հատկապես, նախիջևանցիներին, ովքեր հույս ունեին, թե ի վերջո կկարողանան ազատ տեղաշարժվել։

Թեև Նախիջևանի ցամաքային սահմանները 2023 թվականի ընթացքում ժամանակավորապես բացվել են, սակայն ներկայումս դրանք նույնպես փակ են։ Մեկուսացած նախիջևանցիներն էլ ավելի բարդ իրավիճակում են, քանի որ տնտեսական հիմնական գործունեությունը կապված է Թուրքիայի և Իրանի հետ։

Պաշտոնապես, որպես կարանտինային ռեժիմի նպատակ, նշվել է երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելը։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2023 թվականի մայիսին դեռ հայտարարել էր, որ COVID-19-ն այլևս համավարակի բնույթ չունի։ Ալիևյան ռեժիմը, բացի ցամաքային սահմանները բացելուց, հանել է նախկինում կիրառվող պահանջները՝ դիմակ կրելը, տանից միայն սահմանափակ ժամանակով դուրս գալը և այլն։

Ինչպես Ադրբեջանի նախագահը, այնպես էլ առանձին պաշտոնյաներ ու պատգամավորներ ավելի ուշ խոստովանել են, որ ցամաքային սահմանների փակումը վաղուց կապված չէ «COVID-19»-ի հետ։ Ալիևը 2024 թվականի սեպտեմբերին՝ Միլլի մեջլիսում ունեցած ելույթի ընթացքում, շեշտել է, որ սահմանների փակումը «Ադրբեջանին փրկել է շատ մեծ աղետներից»։ Նրա խոսքով՝ անգամ «փակ սահմանների պարագայում են Ադրբեջանի դեմ ձեռնարկվում վտանգավոր գործողություններ»։ Փորձելով արդարացնել սեփական քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը՝ Ալիևը նշել է՝ կիրառված սահմանափակումների շնորհիվ Ադրբեջանում կայունություն է ապահովվել։

Միլլի մեջլիսի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը նույնպես արդարացրել է սահմանների փակումը։ Նրա խոսքով՝ Ռուսաստան-Ուկրաինա և Իրան-Իսրայել հակամարտությունների հետևանքներից Ադրբեջանը խուսափել է՝ թույլ չտալով հարյուր հազարավոր մարդկանց հոսքը։ Մերձիշխանական լրատվամիջոցները դրանից հետո միացել են «քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ» սահմանները փակ պահելու արդարացումներին՝ հաստատելով, որ իրական պատճառը բնավ համավարակը չէ։

Իր հերթին՝ վրացական մամուլը հեգնել է կարանտինային ռեժիմի հիմնավորմամբ սահմանները փակ պահելու հերթական որոշումը՝ հավանաբար ի պատասխան վրաց-ադրբեջանական սահմանի տարբեր կողմերում հայտնված վրացիների ու ադրբեջանցիների՝ սահմանը բացելու վերաբերյալ Ալիևին ուղղված դիմումներն անտեսելուն։

Ռուսաստանի և Իրանի հետ սահմանների փակ պահելը բացատրվում է առաջինի դեպքում՝ 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի խոցումից հետո սկիզբ առած լարվածությամբ, իսկ երկրորդի դեպքում՝ Ադրբեջանի առանցքային դաշնակից Իսրայել-Իրան հակամարտության հետևանքով հնարավոր վտանգավոր տարրերի տեղաշարժը կանխելու անհրաժեշտությամբ։ Սակայն, առնվազն կասկածելի է «եղբայրական» Թուրքիայից այդպիսի զգուշությունը՝ չնայած Նախիջևանին սահմանակից Իգդիր նահանգում ադրբեջանցիների մեծ ներկայությանն ու ակտիվությանը։ Չի բացառվում, որ ահաբեկչական խմբերի ներթափանցման մտավախությունը վերաբերում է ոչ միայն Իրանի հետ սահմանին, այլև՝ Թուրքիայի։

Արտաքին վտանգներից բացի՝ ակնհայտ են նաև դրա ներքին-ներքաղաքական և սեփական ժողովրդին հարստահարելու դրդապատճառները։ Այդ երկրի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների համոզմամբ՝ ցամաքային սահմանները փակ պահելը ծառայում է իշխանությունների ներքին շահերին։ Կա պնդում, որ անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները համընդհանուր սահմանափակումների տրամաբանության շղթայում են։ Ընդդիմադիր աղբյուրների վկայությամբ՝ Իլհամ Ալիևն Ադրբեջանը վստահորեն տանում է դեպի բռնատիրություն, և կարանտինային ռեժիմն այս հարցում արդյունավետ գործիք է։ Պատահական չէ նաև ցամաքային սահմանները հատելու արգելքի պարագայում հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ բռնաճնշումների ու ձերբակալությունների շեշտակի աճը։ Փաստն այն է, որ Ադրբեջանում կարանտինային ռեժիմի սահմանումից հետո բողոքի ցույցեր կազմակերպել հնարավոր չի եղել։

Կարանտինային ռեժիմը կարող է կիրառվել նաև որպես արտագաղթը սահմանափակող միջոց։ Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2016-2017 թվականներից ի վեր Ադրբեջանի քաղաքացիների արտագաղթն աճել է: Առաջատար ուղղություններ են Ռուսաստանը, Թուրքիան և Գերմանիան, որտեղ ադրբեջանցիները բնակություն են հաստատում ժամանակավոր կամ մշտական արտագաղթի ընթացակարգերով:

Ցամաքային սահմանները փակ պահելու իրական պատճառներից դիտարկվում են նաև կառավարող ընտանիքի ֆինանսական հետաքրքրությունները։ Իշխանական ընտանիքին պատկանող AZAL ավիաընկերությունը մեծ շահույթներ է ստանում օդային հաղորդակցության միջոցով տեղաշարժվելու հարկադրվածություն ունեցողների հաշվին։ Բացի այդ՝ բազմաթիվ ադրբեջանցիներ գնումներ չեն կարողանում կատարել հարևան երկրների՝ առավել մատչելի շուկաներից։ Փոխարենը՝ պարտադրված լինելով գումարը ծախսում են Ադրբեջանում, որտեղ շուկան հիմնականում վերահսկվում է ալիևյան կլանի կողմից։ Կարծիք կա նաև, որ այսկերպ ադրբեջանցիներն ականատես չեն լինի սահմանից այն կողմ ներդրվող նորարարություններին, սոցիալ-տնտեսական զարգացման տարբերություններին։

Փաստորեն՝ փակ սահմանները ներքաղաքական առումով հրաշալի միջոց են Ալիևի համար՝ լիակատար վերահսկողության ներքո պահելու և՛ ընդդիմադիր քաղաքական գործիչների, և՛ իշխող ընտանիքի համար վտանգավոր կլանների ներկայացուցիչների, և՛ հասարակական ակտիվ շրջանակների տեղաշարժը։ Սակայն, փաստ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պաշտպանվում է արտաքին սպառնալիքներից՝ անտեսելով սեփական ժողովրդի կարիքները, սոցիալական վիճակն ու դժվարությունները։ Փոխարենը՝ կայացված որոշումները փաթեթավորվում են «պետական անվտանգության» անհրաժեշտությամբ՝ անտրամաբանական դարձնելով Նախիջևանի հետ ուղիղ կապն այն դեպքում, երբ այս տարածաշրջանի բնակիչներն են ամենաշատը տուժել Ալիևի որոշմամբ կիրառվող մեկուսացման քաղաքականությունից։