Այսօր Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային վաշտի հրամանատար Ալբերտ Ալավերդյանի հիշատակի օրն է
Հունվարի 10-ը Արցախի ազատամարտի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային վաշտի հրամանատար, Հրազդանի Աբոյի՝ Ալբերտ Ալավերդյանի հիշատակի օրն է։
«Դիրքերը հո չե՞ք տվել. պահե՛ք, դիրքերը լա՛վ պահեք»՝ նրա վերջին խոսքերն էին, որոնք փոխանցվել են զինակիցներին։
Ալավերդյանը մասնակցել է Երասխավանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի և Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Զինակիցները նրան հիշում են որպես փորձառու հրամանատարի, որի խոսքը և գործելակերպը հեղինակություն էին ստորաբաժանման համար։
Զոհվել է 1994 թվականի հունվարի 10-ին Կարախանբեյլիում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։
ՀՅԴ Հայաստան