Քահանաներն իրենց անսակարկ հավատարմությունն են հայտնում Սուրբ Էջմիածնին
Մեկ ու կես տասնյակ քահանայի՝ Փաշինյանի ու տիրադավ որակում ստացած եպիսկոպոսների կողմն անցնելու մասին հայտարարություններից հետո Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծառայող հոգևորականներ հանդես են եկել Եկեղեցուն, Վեհափառին հավատարիմ մնալու, եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին դեմ լինելու մասին հայտարարություններով։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է նրանցից մի քանիսի գրառումները.
Ես՝ Արարատ քահանա Պողոսյանս, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանա, խղճիս և քահանայական ուխտիս առաջ պարտավորված, հրապարակավ հայտնում եմ իմ աներկբա և անսակարկ հավատարմությունը Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Մերժում եմ Եկեղեցու ներքին կյանքին ուղղված որևէ ոտնձգություն և հայտարարում, որ իմ ծառայությունն ու հնազանդությունը բացառապես վերապահված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին։ Մնում եմ կանգուն ու անսասան Հայ Եկեղեցու դավանանքի, սրբազան ավանդության և կանոնական կարգի պաշտպանության մեջ՝ ի հեճուկս չար ուժերի։
Տեր Մարկոս քահանա Սարգսյան
Ես` Տեր Մարկոս քահանա Սարգսյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Ես` Տեր Սահակ քահանա Ղարիբյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Ես' Եփրեմ քահանա Զարգարյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։
Ես՝ Տեր Արամ քահանա Բաղումյանս, որդիական անվերապահ հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ՝ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Կտրականապես դեմ եմ Եկեղեցին և մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։
Տեր Նշան քահանա Թովմասյան
Կտրականապես դեմ եմ Եկեղեցին և մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։
Տեր Նշան քահանա Թովմասյան
Ես` Տեր Նշան քահանա Թովմասյանս, իմ որդիական հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։