Այդ քահանաներից մեկը մի քանի օր առաջ բազմամարդ սեղանի շուրջ ամենավերջին բառերով էր բնութագրում Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան
«Այսօր հայտարարություն տարածած քահանաներից մեկն ընդամենը մի քանի օր առաջ բազմամարդ սեղանի շուրջ ամենավերջին բառերով էր բնութագրում Փաշինյանին ու տիրադավներին»,-գրում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշում է.
«Չգիտեմ այս մի քանի օրերի ընթացքում ինչ շանտաժներ, սպառնալիքներ կամ այլ գործիքներ են նպաստել կարծիքի նման «ռադիկալ փոփոխությանը», բայց վստահ եմ, Փաշինյանը շատ լավ գիտի իրականում իրեն որքան և ինչպես են «աջակցում» այս օրերին նման հայտարարություններ տարածողները»։