Իրանի համար ցանկալի կլինի նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանի երկրների հետ. Հաքան Ֆիդան
Իրանի համար ցանկալի կլինի նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանի երկրների հետ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT Haber հեռուստաալիքի եթերում։
Նա անդրադարձավ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցություններին, ինչպես նաև Թեհրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին: Նա ասաց, որ փոխշահավետ համաձայնագրի հասնելը կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանը։ Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը նշեց ցուցարարների հետ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը։
Ֆիդանը նաև հայտարարեց, որ Եմենում, Սոմալիում, Սուդանում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին իսլամական աշխարհը արթնացել է, և բոլորը հասկացել են միասնության անհրաժեշտությունը:
Նա նշեց, որ Մերձավոր Արևելքի երկրները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել։