Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց. Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ հայտարարեց
Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլի մասին այն բանից հետո, երբ դատավոր Մանվել Շահվերդյանը երեք ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աստղիկ Մաթևոսյանը:
«Իրավական խուլիգանությունը մեր երկրում երբեք այս ծավալի այլանդակ դրսևորում չի ունեցել:
Նարեկ Սամսոնյանը ապօրինության և իրավական խուլիգանության հետ համակերպվող չէ:
Պայքարը Հայաստանում հանուն խոսքի ազատության, հանուն իշխանական քմահաճույքների չլռեցվելու շարունակվում է»: