Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Լիբանանում հարվածներ հասցնելու մասին:
Իսրայելի բանակի մամուլի խոսնակի գրասենյակը հայտնել է, որ իսրայելական բանակը հարձակվել է «Հեզբոլլահի» թիրախների վրա Լիբանանի մի քանի շրջաններում՝ ի պատասխան Հեզբոլլահի կողմից հրադադարի համաձայնագրերի շարունակական խախտումների:
Հարվածվել են զենքի պահեստներին և արտադրական օբյեկտներին:
Իսրայելական կողմի պնդմամբ՝ դրանք օգտագործվել են «Հեզբոլլահի» ռազմական ուժը վերականգնելու և ընդլայնելու համար։