Ադրբեջանը նավթամթերքի երկրորդ խմբաքանակն է ուղարկել Հայաստան
Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի երկրորդ խմբաքանակը՝ ընդհանուր 2698 տոննա։
Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարանի ուղղությամբ մեկնել է 48 վագոնանոց բեռնատար գնացք։
Բեռը ներառում էր 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք։ Բեռնափոխադրումը տարանցիկ կերպով մատակարարվել է Վրաստանի տարածքով։
Հիշեցնենք, որ ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը Հայաստան է մատակարարվել 2025 թվականի դեկտեմբերին։ Այն ներառում էր 1220 տոննա AI-95 բենզին։