Սոնա Մնացականյանի գործով դատախազ Արմեն Բեգլարյանն ազատման դիմում է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի վրաերթի հետևանքով զոհված հղի երիտասարդ կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատախազ Արմեն Բեգլարյանն ազատման դիմում է ներկայացրել։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ հունվարի 9-ին նա ազատվել է պաշտոնից։
«Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 9-ից»,- ասված է Վարդապետյանի` հունվարի 7-ին ստորագրած հրամանում։