Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շուտով կմտնի Իրանի քաղաքներ. New York Times
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան New York Times-ին ասել է, որ Հեղափոխության պահապանների կորպուսը շուտով կմտնի քաղաքներ:
Նրա խոսքով՝ շատ պետական պաշտոնյաներ շփոթված են և ակտիվորեն հաղորդագրություններ են փոխանակում՝ փորձելով հաղթահարել բողոքի ցույցերի աճող ալիքը։
Պաշտոնյան նշել է, որ Հեղափոխության պահապանների կորպուսը, որը ավանդաբար պատասխանատու էր երկրի սահմանների պաշտպանության համար, այժմ, հավանաբար, կստանձնի ներքին իրավիճակի կայունացման դերը։
Միևնույն ժամանակ, Իրանում ինտերնետ հասանելիությունը լիովին արգելափակված է ավելի քան 12 ժամ, ինչի մասին հայտնում է ցանցային ակտիվության մոնիթորինգի NetBlocks խումբը: