Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
Քաղաքականություն

Ինչ է առաջարկում Հովիկ Աղազարյանը

ՄԱՍԿ վարչության կողմից լիազորված եմ ներկայացնել մեր պատկերացումները ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման համար` հանուն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների կառավարման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Օրենսդրության սահմաններում 2026 թվականի Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում իշխանափոխություն իրականացնելու և ժամանակավոր հավասարակշռված կառավարություն ձևավորելու ճանապարհային քարտեզ․

ՀՀ-ում քաղաքական դաշտը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մեծ հատվածի․

I հատված․ այստեղ գտնվում են ՔՊԿ-ն և նրան կցորդ կամ արբանյակ ուժերը։

II հատված․ այստեղ գտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք տարբեր պատճառներով և մղումներով պայմանավորված չունեն հստակ դիրքորոշում 2026 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքական կեցվածք ընդունելու իմաստով։

III հատված․ այստեղ գտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք ունեն հստակ դիրքորոշում Նիկոլ Փաշինյանի՝ որպես ՀՀ վարչապետ վերարտադրության աննպատակահարմարության մասին։

I հատվածում գտնվող ուժերի միջև, իհարկե, կան հակասություններ, բայց արհամարհելի, և նրանց կողմից ընտրություններին մասնակցելը այս կամ այն ձևաչափով չի խանգարելու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։

II հատվածում գտնվող ուժերի կեցվածքից շատ բան է կախված, որովհետև նրանց մեծ մասի մասնակցությունը բերելու է ընտրողների ձայների փոշիացմանը, ինչը նպաստավոր է Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար։

III հատվածում գտնվող ուժերի մեջ հակասությունները, երբեմն, հասնում են անտագոնիզմի, ինչը խստագույնս խանգարում է ՔՊԿ-ի դեմ միասնական քաղաքական պայքար մղելու ձևաչափի ընտրությանը։

Գերխնդիրը կայանում է նրանում, որ պետք է գտնել համագործակցության մի այնպիսի բանաձև, որը առավելագույնս ընդունելի կլինի երրորդ հատվածում գտնվող ուժերի համար։

Այդ իմաստով կարող է ընդունելի լինել հետևյալ տարբերակը՝ երրորդ հատվածում գտնվող ուժերը ստեղծում են քաղաքական ճակատ 2026 թվականին իրենց գերնպատակն իրականացնելու համար, այն է՝ Սահմանադրությամբ և Օրենսդրությամբ սահմանված կարգով թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը որպես ՀՀ վարչապետի։ Ճակատի կենտրոնական հատվածում պետք է լինի «Մեր ձևով» շարժումը, ձախ թևում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հարող ուժերից ձևավորված նախընտրական դաշինքները, իսկ աջ կողմում՝ երրորդ հատվածի մյուս ուժերից ձևավորված նախընտրական դաշինքները։

Նախընտրական դաշինքներն ընդունում են

Հուշագիր

Հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաև դրանց զարգացման միտումները, ռեալ գնահատելով տարածաշրջանային սողացող զարգացումների վտանգավորության աստիճանը։

Կարևորելով տարածաշրջանային ուժերի ջանքերը խաղաղության հաստատման, ինչպես նաև, հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու խորացումը, ինքնիշխանության հենքի վրա ինտեգրացիոն գործընթացների զարգացումը։

Արձանագրելով, որ ժամանակակից աշխարհում թուրք-ադրբեջանական տանդեմը, մեզ համար լավագույն դեպքում, ընդամենը կարող է վերանայել իր մոտեցումը գործիքակազմի իմաստով հայոց պետականության վերացման գործում՝ հարմարվելով նոր աշխարհակարգում ձևավորված չափորոշիչներին ու ոգուն։

Արձանագրելով, որ ՀՀ օրվա իշխանությունները Վարչապետի գլխավորությամբ անխոհեմ քաղաքականության արդյունքում ՀՀ-ը կանգնեցրել են բազմաթիվ երևացող և թաքնված մարտահրավերների առաջ, և որ բազմաթիվ օբեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անհնարին է իշխանությունների կողմից այդ մարտահրավերների կառավարումը, ինչը հիմնավորում է վերջին տարիներին արձանագրված և մեկը մյուսից բխող ձախողումները, որոնց շարունակականության դեպքում շատ գործընթացներ կարող են դառնալ անշրջելի։

Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, վեր է ածվել միանձնյա ու տոտալիտար ղեկավարի, ինչը շատ վտանգավոր է վերջինիս բարոյահոգեբանական, սոցիալական, հասարակական, քաղաքական հոգեվիճակով պայմանավորված։

Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը որպես վարչապետ կարող է վտանգել Հայոց պետականության գոյությունը։

Ներքոհիշյալ քաղաքական միավորումները առկախելով գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները ստորագրում են սույն հուշագիրը հետևյալի մասին։

Քաղաքական ճակատը մասնակցելու է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին միասնական օրակարգով (ոչ միասնական ցուցակով)։

1․1․ Հաղթել ԱԺ ընտրություններում։

1․2․ ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորել ժամանակավոր հավասարակշռված կառավարություն՝ մինիմալ հնարավոր և նպատակահարմար ժամկետով, բայց ոչ ավել քան մեկ տարին (Սահմանադրության 149-րդ և 151-րդ հոդվածները ապահովում են հնարավորություն ձևավորել կառավարություն չորս ամսով)։

2․ Ժամանակավոր կառավարության վարչապետը, ԱԺ նախագահը, փոխվարչապետերը ժամանակավոր կառավարության լիազորությունների ավարտից հետո չեն կարող զբաղեցնել որևէ բարձր պետական պաշտոն։

3․ Ժամանակավոր կառավարության ձևավորմանը մասնակցելու են ճակատում ընդգրկված բոլոր նախընտրական միավորումները։

Ժամանակավոր կառավարության ձևավորման ժամանակ հաշվի են առնվելու նախընտրական մավորումների հավաքած ձայները։

4․ Նախընտրական միավորումները, բովանդակությամբ լինելով դաշինք, պետք է հանդես գան մեկ միասնական կուսակցական ցուցակով։

5․ Իշխանությունների կամային որոշման արդյունքում քաղաքական ճակատի մեջ գտնվող որևէ քաղաքական միավորման ընտրարշավից դուրս թողնելու դեպքում տվյալ քաղաքական միավորումը նույնպես մասնակցելու է ժամանակավոր կառավարության ձևավորմանը։

Քաղաքական ճակատը

1․ Հավատարիմ է մնալու ՀՀ միջազգային բոլոր երկկողմ և բազմակողմ համաձայնագրերին և պարտավորություններին։

2․ Արգելվելու է 2018 թվականից հետո բարձր պաշտոն զբաղեցրած բոլոր ՀՀ քաղաքացիներին լքել ՀՀ-ն երեք տարի ժամկետով։

3․ Հուշագիրը բաց է ստորագրության համար մինչև ԱԺ ընտրությունների քարոզարշավի երկրորդ կիրակի օրը»։