ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսում Մեքսիկայում. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ է սկսում Մեքսիկայում։ Նա ասել է, որ մոտ ապագայում նախատեսվում են ցամաքային հարվածներ մեքսիկական թմրավաճառական կարտելների ուղղությամբ:
Թրամփը շեշտել է, որ գործողությունն ուղղված է բացառապես հանցավոր խմբավորումների դեմ և կապված է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների հետ։
«Մենք կանխել ենք ծովով թմրանյութերի ապօրինի շրջանառության 97%-ը, և հիմա մենք սկսելու ենք թիրախավորել կարտելները ցամաքում։ Թմրանյութի կարտելները կառավարում է Մեքսիկան։ Շատ տխուր է տեսնել, թե ինչ է պատահել այդ երկրի հետ», - ասել է ԱՄՆ նախագահը Fox News-ին տված հարցազրույցում։