Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պատրաստվում է արտակարգ ուղերձ հղել Իրանի ժողովրդին
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պատրաստվում է արտակարգ ուղերձ հղել Իրանի ժողովրդին:
Որոշումը կայացվել է երկրում մոլեգնող բողոքի զանգվածային ալիքի ֆոնին։
Ավելի քան 10 օր Թեհրանի և Իրանի այլ խոշոր քաղաքների հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով քաղաքական և տնտեսական բարեփոխումներ։
Բողոքի ցույցերը ուղեկցվել են ինտերնետային ծառայությունների խցանումներով, ձերբակալություններով և կառավարական շենքերի հրկիզմամբ։ Իրավիճակը կտրուկ սրվել է գների աճի և կառավարության կողմից սահմանված սահմանափակումների ֆոնին։