Դա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում
Քաղաքականություն

150 օր՝ այսքան է մնացել ԱԺ ընտրություններին և սա քաղաքական վերջնաժամկետ է, ոչ թե հերթական փուլ․ Մարտիրոսյան

150 օր՝ այսքան է մնացել  ԱԺ ընտրություններին և սա քաղաքական վերջնաժամկետ է, ոչ թե հերթական փուլ: Ժամանակակից քաղաքական արագությունների պայմաններում սա պարզապես կարճ ժամանակ չէ՝ սա վերջնաժամկետ է։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վլադիմիր Մարտիրոսյանը։ 

«150 օրը չնչին ժամանակ է որպես վարչապետի թեկնածու դիքավորվելու համար։
150 օրը բաց թողնված ժամանակ է՝ որպես ընդդիմադիր վարչապետի թեկնածու զրոյից հանրային քաղաքական աշխատանք սկսելու համար։
150 օրը այն սահմանն է, որից հետո քաղաքական ուժը կամ դառնում է իրական սուբյեկտ, կամ ընդունում է իր քաղաքական անկարողությունը։

Նախորդ 150 օրերի քաղաքական պատկերը  ցույց տվեց քաղաքական դաշտի ընդհանուր իրողությունը՝ առանց որակական տեղաշարժի։

Իշխանությունը գործել է՝
սպառված նարատիվների մեխանիկական կրկնությամբ, պիտակավորման, պրոպագանդայի և վախի վրա հիմնված հանրային վերահսկման մեխանիզմներով, ինչպես նաև արագ, բայց չհաշվարկված որոշումներով, որոնք չեն վերածվել համակարգային լուծումների։

Ընդդիմադիր դաշտը, իր հերթին, մնացել է բազմաբեկոր և դեկոնսոլիդացված, չի ձևավորել միասնական քաղաքական խոսք, կենտրոն, հարթակ, որևէ ինստիտուցիոնալ միասնական հարթակ և շարունակել է աշխատել հիմնականում ֆրագմենտացված արձագանքման, ոչ թե հակահարձակ նախաձեռնության ռեժիմում։

Սա պայքար չէ։ Սա քաղաքական ինչ որ չափով իներտություն է, որը նման է ավտոպիլոտի քաղաքականությանը՝ ինչը ընդդիմության համար կործանարար է: Խնդիրը ժամանակի պակասը չէ։ Խնդիրը քաղաքական տրամաբանությունն է։

Բեկման քաղաքական տրամաբանությունը պահանջում է՝
 • հստակ դերաբաշխում,
 • պատասխանատվության ստանձնում,
 • քաղաքական սուբյեկտի ձևավորում՝ անունով, դեմքով և ծրագրով։
Փոխարենը ընդդիմադիր դաշտում դեռ գերիշխում է ավտոպիլոտը՝ նույն խոսույթը, նույն անորոշությունը, նույն սպասողականությունը։ Ավտոպիլոտը չի ստեղծում բեկում։ Ավտոպիլոտը ապահովում է միայն նույն կետում վայրեջք։
Առաջիկա 150 օրերին «շարժում» կամ «նախաձեռնություն» մնալը՝ քաղաքականությունից դուրս մնալու ձև է: Այս փուլում քաղաքական դաշտում դիրքավորվելը որպես «շարժում», «նախաձեռնություն» կամ «քաղաքացիական ալիք» այլևս հեռու է ռեալպոլիտիկից և քաղաքականությունից դուրս մնալու վտանգավոր փուլ է: 150 օր առաջ դա կարող էր ընկալվել  քաղաքական գործընթացի սկիզբ։ Այսօր դա նշանակում է դանդաղաշարժություն և սխալ  քաղաքական թայմինգ, ինչը հանգեցնելու քաղաքական պատասխանատվության։
Ընտրությունները հաղթում են ոչ թե շարժումները, այլ քաղաքական սուբյեկտները։ Ոչ թե կոչերը, այլ՝ թեկնածուները։ Ոչ թե ընդհանրական դժգոհությունը, այլ՝ կոնկրետ քաղաքական առաջարկը։ Այս կոնտեքստում ամենամեծ ինքնախաբեությունը ընդդիմադիր դաշտում այսօր այն հաշվարկն է, թե իշխանության ցածր վարկանիշն ինքնաբերաբար բարձրացնում է ընդդիմության հաղթանակի հավանականությունը։ Սա քաղաքական անհեռատեսություն է։ Ցածր ռեյտինգ ունեցող իշխանությունը չի պարտվում ինքն իրեն։ Իշխանությունը պարտվում է միայն այն ժամանակ, երբ նրա դիմաց կանգնած է
 • կազմակերպված,
 • հստակ դիքավորված,
 • վստահություն ներշնչող այլընտրանք։

Առանց այդ այլընտրանքի ցածր վարկանիշը վերածվում է ոչ թե իշխանափոխության, այլ աբսենտիզմի, ապատիայի և ցրված ձայների։
Եթե առաջիկա 150 օրերը կրկնեն նախորդ 150-ը, ապա՝
 • վարչապետի այլընտրանքային սուբյեկտ չի ձևավորվի,
 • ընդդիմությունը կմնա հետևող, մեկնաբանող , ոչ թե նախաձեռնող,
 • ընտրությունները կմտնեն ոչ թե իշխանափոխության, այլ լեգիտիմացման ռեժիմ։
P.S. 150 օրը կանցնի որպես բաց թողնված հնարավորություն, իսկ ընտրությունները կդառնան քաղաքական անարդյունավետության արձանագրում։ Այս 150 օրը որոշիչ է ոչ թե քարոզչության, այլ  քաղաքական սուբյեկտության համար։

Հին սխեմաներով շարունակելը
չի բերելու բեկման։ Քաղաքական ժամանակը գրեթե սպառված է։

Մնացել է ընտրությունը՝

կամ հստակ քաղաքական սուբյեկտ, կամ վերջնական քաղաքական իներտության և պարտության ընդունում»,- գրել է Մարտիրոսյանը։