Խամենեին պլանավորում է փախչել Իրանից անհայտ ուղղությամբ. Դոնալդ Թրամփ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին պլանավորում է լքել երկիրը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ ինքը տեղեկություններ ունի Խամենեիի՝ Իրանը լքելու ծրագրերի մասին։
Թրամփը մեկնաբանել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ Ռուսաստան հնարավոր փախուստի մասին տեղեկությունները, նշելով, որ «նա մտադիր է մեկնել անհայտ ուղղությամբ»։