Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հալեպում հրադադարի մասին
Սիրիացի զինվորականները Հալեպում հայտարարել են հրադադար՝ քաղաքում իրավիճակը թուլացնելու համար։
Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիա և Բանի Զեյդ շրջաններում կհայտարարվի հրադադար։ Զինված խմբավորումները պարտավոր են լքել տարածքը: Սիրիական բանակը պարտավորվում է ապահովել ուղեկցում և անվտանգ անցում»,- ասվում է նախարարության Telegram ալիքում տարածված հայտարարության մեջ։
Նշվում է, որ ներքին անվտանգության ուժերը, սիրիական բանակի հետ համատեղ, մշակում են զինված խմբավորումների դուրսբերման մեխանիզմ։ Նախարարությունը շեշտել է, որ որոշումը նպատակ ունի թուլացնել իրավիճակը, վերականգնել քաղաքային ինստիտուտների գործունեությունը և պաշտպանել հակամարտության գոտում գտնվող քաղաքացիական բնակչությանը։