Փոքրիկ խմբակը մտել է մարդկանց գրպաններն ու բնակարանները․ Դավիթ Ղազինյան
Փոքրիկ խմբակը մտել է մարդկանց գրպաններն ու բնակարանները: Այդ մասին հայտարարել է ՀԷՑ-ի նախկին գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանը․
«Երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք կարողանում էինք բավականին ճշգրիտ գնահատել ռիսկերը, բացահայտել այն տարածքները, որտեղ հնարավոր էր ծանրաբեռնվածության ավելացում և իրականացնել համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ», – նշել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, ՀԷՑ-ի նախկին գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանը։