Իսրայելի բանակը հայտնել է Գազայից հրթիռի արձակման մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հայտնաբերել են Գազայի հատվածից դեպի Իսրայելի տարածք ուղղված անհաջող հրթիռային արձակում։
Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
Զինվորականների տվյալներով՝ հրթիռը ընկել է Գազայի հատվածում՝ տարածքում գտնվող իսրայելական դիրքերի մոտ գտնվող հիվանդանոցի մոտ։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Իսրայելի բանակը նշել է, որ կխափանի Գազայի արմատական խմբավորումների կողմից իսրայելական ուժերի կամ քաղաքացիական անձանց վրա հարձակվելու ցանկացած փորձ։