Թուրքիան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Գազա
Թուրքիան ռազմական-խաղաղապահ ուժեր է պատրաստել Գազայի հատվածում Միջազգային կայունացման ուժերի կազմում ընդգրկվելու համար:
Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա հայտարարել է, որ թուրքական զորքերի տեղակայումը նպատակ ունի մարդասիրական օգնություն ցուցաբերել և դադարեցնել հակամարտությունը, և Իսրայելի համար որևէ սպառնալիք չի ներկայացնում։
Նախարարը նշել է, որ ուժերի պատրաստման համար նախատեսված ուսումնական միջոցառումներն արդեն սկսվել են։