Սիրիան Հալեպում հակաահաբեկչական գործողություն է սկսել քրդերի դեմ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հալեպ նահանգում, որն այժմ իրականացվում է բացառապես իր ուժերի կողմից, և Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե պաշտոնապես Սիրիան խնդրի:
«Քրդական «Սիրիական դեմոկրատական ուժեր» ահաբեկչական կազմակերպության կողմից քաղաքացիական բնակչության և անվտանգության ուժերի վրա կատարված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է չորս և վիրավորվել 18 մարդ, Սիրիայի կառավարությունը Հալեպում հակաահաբեկչական գործողություն է սկսել՝ հասարակական կարգը և քաղաքացիական անվտանգությունն ապահովելու համար։ Այս գործողությունն իրականացնում է բացառապես սիրիական բանակը», - Անկարայում լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը։
Նրա խոսքով՝ Սիրիայի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է։ Նախարարության խոսնակը հավելել է, որ Անկարան ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին։